Միջազգային

Լեհաստանի վարչապետն ասել է, որ ուկրաինական հացահատիկը այլևս խնդիր չէ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի վարչապետն ասել է, որ ուկրաինական հացահատիկը այլևս խնդիր չէ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում աճեցված հացահատիկը Լեհաստանի համար այլևս խնդրահարույց չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Վարշավայում լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ես անընդհատ խոսում եմ ուկրաինացիների հետ: Իսկապես, այժմ Ուկրաինայի հացահատիկը և նույնիսկ դրա տարանցումն այլևս խնդիր չեն մեզ համար։ Ծավալներն իսկապես, եթե ոչ մնացորդային են, ապա արմատապես ավելի փոքր են, ինչն արդեն մի քանի տոկոսն է այն ցուցանիշի, որը եղել է վատագույն պահին»,- ասել է Տուսկը:

Լեհ-ուկրաինական հարաբերությունները զգալիորեն բարդացել են ուկրաինական հացահատիկի էմբարգոյի պատճառով։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը որոշեց չերկարաձգել ուկրաինական գյուղատնտեսական չորս տեսակի ապրանքների ներմուծման սահմանափակումները ԵՄ սահմանամերձ մի քանի երկրներ, սակայն Կիևին պարտավորեցրեց ներմուծել արտահանման վերահսկման միջոցներ։ Դրանից հետո Սլովակիայի, Հունգարիայի և Լեհաստանի իշխանությունները հայտարարեցին, որ միակողմանիորեն երկարացնում են արգելքը։ Այդ կապակցությամբ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ-ին։ Ի պատասխան՝ ԵՄ երեք երկրներ հայտարարեցին, որ բոյկոտելու են ուկրաինական հացահատիկի վերաբերյալ համակարգող հարթակի հանդիպումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում