ՄՕԿ-ը կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք Բարեկամության խաղերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարություն է տարածել Ռուսաստանում կայանալիք Բարեկամության խաղերի վերաբերյալ։ Կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը սպորտը քաղաքականացնելու, Օլիմպիական կանոնադրությունը խախտելու և մարզիկներին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Բացի այդ, ՄՕԿ-ը կոչ է արել բոյկոտել Բարեկամության խաղերը՝ ակնարկելով, որ մարզիկները չպետք է մասնակցեն դրանց։ Դրա հնարավոր հետևանքների մասին, սակայն, չի նշվում։

ՄՕԿ-ը Բարեկամության խաղերն անվանել է քաղաքական դրդապատճառներով սպորտային միջոցառումներ, որոնք կազմակերպվել են՝ հակասելով Օլիմպիական կանոնադրության սկզբունքներին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին: Կազմակերպության կանոնադրությունը սահմանում է Օլիմպիական շարժման մեջ ներգրավված մարզական կառույցների պարտավորությունը պահպանել քաղաքական չեզոքություն, իսկ ՄՕԿ-ն իր հերթին դեմ է սպորտի և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող քաղաքական չարաշահումներին։

Կազմակերպության տվյալներով՝ ռուսական կողմը օգտագործել է դիվանագետներին և տարբեր հեղինակություններին՝ Բարեկամության խաղերը խթանելու և մասնակիցներին ներգրավելու համար։

Հայերեն Русский

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան