Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կմտնի Ռաֆահ՝ չնայած ԱՄՆ-ի հետ տարաձայնություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը վճռականորեն տրամադրված է ցամաքային գործողություն իրականացնել Ռաֆահ քաղաքում՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, չնայած ԱՄՆ-ի հետ տվյալ հարցում առկա տարաձայնություններին, քանի որ դա միակ ճանապարհն է՝ ամբողջությամբ վերացնելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։ Ինչպես տեղեկացնում է «Ամենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք ամերիկացիների հետ վիճում ենք Ռաֆահ մտնելու անհրաժեշտության մասին: Մենք վիճում ենք ոչ թե ՀԱՄԱՍ-ի վերացման, այլ Ռաֆահ մտնելու անհրաժեշտության մասին: Մենք չենք տեսնում ՀԱՄԱՍ-ը ռազմական ճանապարհով ոչնչացնելու այլ հնարավորություն և տրամադրված ենք վճռականորեն ցամաքային գործողություն կատարելու հարցում»,- ասել է վարչապետը խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովի նիստում:

Ըստ Նեթանյահուի՝ Իսրայելը, ելնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդեպ հարգանքից, պատրաստ է դիտարկել ամերիկյան կողմի գաղափարները հարցի հումանիտար կողմի վերաբերյալ, քանի որ շահագրգռված է ապահովել Ռաֆահից խաղաղ բնակչության կազմակերպված տարհանումը և ապահովել նրանց օգնությունը։

Հայերեն Русский

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան