Միջազգային

Ոչ ոք Վրաստանին հանձնարարականներ տալ չի կարող. Վրաստանի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ոչ ոք Վրաստանին հանձնարարականներ տալ չի կարող. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսի կատարած այցի ընթացքում կարող էր հանձնարարականներ տալ աշնանը կայանալիք ընտրությունների անցկացման վերաբերյալ, հայտարարել է, որ Վրաստանին ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Վրաստանն անկախ պետություն է, և ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ, այդ թվում՝ ոչ մի ընկեր և ոչ մի գործընկեր»,- հայտարարել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա Ստոլտենբերգից հանձնարարականներ ստացել է ընտրությունների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ Վրաստանը գործում է ոչ թե ըստ խնդիրների, այլ իր պետական շահերին համապատասխան:

«Ինչ վերաբերում է խորհուրդներին և առաջարկություններին, մենք պատրաստ ենք լսել և ամեն ինչ հաշվի առնել», - հավելել Է վարչապետը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 18-ին Վրաստանում էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում