Միջազգային

Բելգորոդի մարզից շուրջ 9000 երեխա կտարհանվի գնդակոծությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

Բելգորոդի մարզից շուրջ 9000 երեխա կտարհանվի գնդակոծությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Բելգորոդի մարզից 9000 երեխա դուրս կբերեն շարունակվող գնդակոծությունների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Այժմ մենք պլանավորում ենք մոտավորապես 9000 երեխա դուրս բերել Բելգորոդից, Բելգորոդի շրջանից, Շեբեկինոյի շրջանից, Գրայվորոնի շրջանից: Մարտի 22-ին 1200 երեխա կմեկնի Պենզա, Տամբով և Կալուգա: Հաջորդը Ստավրոպոլի երկրամասն է», - Գլադկովը հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի նախագահության՝ մարտի 19-ին կայացած նիստում:

Նա հայտնել է, որ շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունների ժամանակ զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 98-ը՝ վիրավորվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում