Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին կմեկնի Չինաստան՝ այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունների․ սա կարող է լինել Կրեմլի ղեկավարի առաջին արտասահմանյան այցը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրների:

Բոլոր աղբյուրներն, ըստ Reuters-ի, հաստատել են Պուտինի այցի մասին տեղեկությունը, սակայն չեն ցանկացել հրապարակել իրենց անունը։ Այցն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի երկրորդ կեսին։Կրեմլը հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ Չինաստանի արտգործնախարարությունն առայժմ չի արձագանքել Reuters-ի հարցմանը։

Պատժամիջոցների տակ գտնվող Չինաստանը և Ռուսաստանը վերջին տարիներին խորացրել են առևտրային և ռազմական համագործակցությունը, իսկ 2022 թ․ փետրվարին կողմերը հայտարարել են «առանց սահմանների» գործընկերության մասին, երբ Պուտինն այցելել էր Չինաստան նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը։

Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 7-ին։

2023 թվականի մարտին Սի Ծինփինը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին այցը կատարել էր Ռուսաստան՝ երրորդ անգամ Չինաստանի նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ հետո։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ