Աշխարհում ամենից աղտոտված օդով մայրաքաղաք է ճանաչվել Նյու Դելին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, իսկ ամենակեղտոտ օդով քաղաք է ճանաչվել Հնդկաստանի Բեգուսարայ ագլոմերացիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է 2023 թվականին աշխարհում օդի որակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել է Շվեյցարիայի IQAir կազմակերպությունը։

«Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ-ից 2023 թվականին վատացել է մինչև 92,7 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում», - ուսումնասիրությունից հատվածներ է մեջբերում է հնդկական APB News պարբերականը:

Այսպիսով, PM2,5-ի (մանր կարծր մասնիկներ, որոնք կարող են խորը ներթափանցել շնչառական համակարգ և առաջացնել առողջական խնդիրներ) պարունակությունը քաղաքի օդում զգալիորեն գերազանցում է 5 մկգ/խմ անվտանգ սահմանը:

Հետազոտության մեջ նշված է, որ սկսած 2018 թվականից՝ Հնդկաստանի մայրաքաղաքը չորս անգամ ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը։

Ընդ որում, աշխարհի ամենաաղտոտված ագլոմերացիան (քաղաք՝ արվարձաններով) ճանաչվել է հնդկական Բեգուսարայը Բիհարի նահանգում։ Այստեղ գրանցել է PM2,5-ի 118,9 միկրոգրամ միջին պարունակություն մեկ խորանարդ մետրում: Նշվում է, որ վերջին շրջանում քաղաքում օդի որակը կտրուկ վատացել է․ Բեգուսարայը նույնիսկ նշված չի եղել 2022 թվականի վարկանիշում։

Հնդկաստանը նաև մնում է ամենաաղտոտված օդ ունեցող երկրների շարքում՝ 1 խորանարդ մետրում PM2,5-ի 54,4 մկգ տարեկան միջին պարունակությամբ: Հնդկաստանը 2023 թվականին 134 երկրների շարքում օդի վատագույն որակով զբաղեցրել է երրորդ տեղը Բանգլադեշից (79,9 միկրոգրամ/խմ) և Պակիստանից (73,7 միկրոգրամ/խ/մ) հետո: 2022 թվականին Հնդկաստանն զբաղեցրել էր ութերորդ տեղն ամենաաղտոտված երկրների շարքում՝ PM2,5-ի 53,3 միկրոգրամ/խմ միջին պարունակությամբ:

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում