Միջազգային

Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA

1 րոպեի ընթերցում

Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Դամասկոսի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA ​​գործակալությունը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է Իսրայելը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 10։02-ին օկուպացված Գոլանի բարձունքների ուղղությունից, թիրախավորվել են գյուղական շրջաններում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներ։

«Մեր հակաօդային պաշտպանության միջոցներն արձագանքել են հարձակմանը և խոցել հրթիռներից մի քանիսը», - ասել է գործակալության աղբյուրը ռազմական գերատեսչությունից։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, պատճառվել է նյութական վնաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում