ԱՄՆ-ն և Ճապոնիան տիեզերքում միջուկային զենքի արգելքի վերաբերյալՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ են պատրաստել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնն ու Տոկիոն պատրաստել են տիեզերքում միջուկային զենքի տեղակայման արգելքը հաստատող՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում «Միջուկային զինաթափումը և միջուկային զենքի չտարածումը» թեմայով բաց քննարկմանը։

«Միջուկային զենքի ցանկացած տեղակայում Երկրի ուղեծրում աննախադեպ, վտանգավոր և անընդունելի կլինի: Երկրները պետք է հավատարիմ մնան Տիեզերքի մասին պայմանագրի չորրորդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին (արգելում է Երկրի ուղեծրում տեղադրել զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող օբյեկտներ) և մենք բոլոր երկրներին, որոնք դեռ չեն միացել այս պայմանագրին, կոչ ենք անում անհապաղ անել դա»,-ասել է Գրինֆիլդը՝ հավելելով, որ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների համատեղ նախագիծը վերահաստատում է այս պայմանագրի կողմերի հիմնարար պարտավորությունները և կոչ է անում անդամ երկրներին չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք, որը նախատեսվում է Երկրի շուրջը տեղադրելու համար։

Հայերեն English Русский

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը