Միջազգային

ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է կրկնապատկեն զենք-զինամթերքի պատվերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելը գրել է Euractiv պորտալի համար հոդվածում։

Ըստ Եվրախորհրդի ղեկավարի՝ տասնամյակներ շարունակ Եվրոպան բավականաչափ ներդրումներ չի կատարել իր անվտանգության և պաշտպանության համար և քանի որ այժմ բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին, պետք է զարգացնի պաշտպանական պատրաստվածությունը։

«Մենք պետք է նպատակ ունենանք կրկնապատկելու այն, ինչ գնում ենք եվրոպական արդյունաբերությունից մինչև 2030 թվականը: Սա մեր ընկերություններին ավելի շատ կանխատեսելիություն կտա: Բազմամյա պայմանագրերը նրանց նաև կխրախուսեն ընդլայնելու իրենց արտադրական հզրությունները», - գրել է Միշելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում