Միջազգային

Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդասիրական մատակարարումների լիարժեք մուտքը Գազայի հատված

1 րոպեի ընթերցում

Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդասիրական մատակարարումների լիարժեք մուտքը Գազայի հատված

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում առնվազն 1,1 միլիոն մարդ սպառել է սննդամթերքի պաշարը և հայտնվել աղետալի սովի վտանգի տակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ լրագրողների հետ հանդիպմանը։

«Ես կոչ եմ անում Իսրայելի իշխանություններին ապահովել հումանիտար մատակարարումների ամբողջական և անխոչընդոտ մուտքը Գազա, և միջազգային հանրությունը լիարժեք աջակցություն ցուցաբերել մեր մարդասիրական ջանքերին»,-ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում