Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կներդրվի «Էրազմուս+»-ի նոր ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրվող «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրն իրականացվում է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Գյումրու պետական բժշկական քոլեջի, Լիոնի SEPR կամպուսի, Իտալիայի Apro Formazione ուսումնական կենտրոնի, HovakimyanLab ատամնատեխնիկական լաբորատորիայի համատեղ ջանքերով՝ ի նպաստ Հայաստանում մասնագիտական կրթության զարգացման։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի ներդրումը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում՝ այն որակելով որպես կարողությունների զարգացման լավագույն ճանապարհ. «Վստահ եմ, որ այս ծրագիրը, որը ՄԿՈՒ համակարգում «էրազմուս+»-ի շրջանակում ներդրվող 2-րդ ծրագիրն է, ոլորտում նոր ակտիվություն է բերելու: Հատկապես կարևորում եմ երեք երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի ուսումնական հաստատությունների ընդգրկվածությունը և ծրագրի շրջանակում համագործակցությունը: Սա եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն է, որը կարող է նպաստել նաև դասավանդողների կարողությունների զարգացմանը և կրթական ծրագրերի բովանդակության վերանայմանը»:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին՝ ընդգծելով, որ ներկայում մշակվում են մասնագիտական կրթության կազմակերպման նոր մոտեցումներ: Նրա խոսքով՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որը ոլորտում ապահովելու է նոր կարգավորումներ, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվելու աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության մոդելը, իրականացվելու է հաստատությունների քարտեզագրում, սահմանվելու է մասնագիտությունների ինքնարժեք, վերանայվելու է կրթաթոշակային քաղաքականությունը:

Նշվում է, որ «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է երեք ուղղությամբ՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրում, մասնագիտական կողմնորոշման նոր մոտեցումներ՝ թվային գործիքների կիրառմամբ, սոցիալ-առողջապահական աջակցողի մասնագիտության ներդրում:

Հայերեն

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում