Միջազգային

Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին ինտեգրվելու շուրջ հանրաքվե անցկացնել

1 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին ինտեգրվելու շուրջ հանրաքվե անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է Եվրամիությանն ինտեգրվելու երկրի ձգտումը Սահմանադրության մեջ ամրագրելու շուրջ հոկտեմբերին հանրաքվե անցկացնելու պլանների մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ հանրաքվեն այս աշնանը կորոշի մեր ներկան ու ապագան տասնամյակների ընթացքում», - ասել է Սանդուն մամուլի ասուլիսում։

Նա կոչ է արել խորհրդարանին սկսել նախապատրաստվել հանրաքվեին և անհրաժեշտ ընթացակարգեր անցկացնել: Հանրաքվե հայտարարելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա պատգամավորների առնվազն մեկ երրորդը՝ Սահմանադրական դատարան հարցում ներկայացնելու ճանապարհով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում