Բելգորոդի մարզի նոր գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է ուկրաինական կողմից Բելգորոդի շրջանի տարածքի գրոհի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից օդային գրոհը հակաօդային պաշտպանության միջոցներով հետ մղելուց հետո, ըստ նախնական տեղեկությունների, Նիկոլսկոյե գյուղում երկու մարդ է զոհվել, չորսը տուժել են», - գրել է Գլադկովը։

Ըստ նրա տեղեկությունների՝ մասնավոր բնակելի տանը հասցված ուղղակի հարվածի հետևանքով ստացած վերքերից զոհվել է 17-ամյա մի երիտասարդ և մեկ տղամարդ. նրանք տեղում մահացել են մինչև շտապօգնության ժամանումը։

«Մեր փրկարարներն այդ նույն տան փլատակներից դուրս են բերել մի փոքրիկ աղջկա, որը գանգուղեղային փակ վնասվածք և վերջույթների կոտրվածք էր ստացել: Շտապօգնության բրիգադը երեխային տեղափոխել է մարզային մանկական հիվանդանոց», - ասել է Գլադկովը։

Նա նշել է, որ օպերատիվ ծառայությունները շարունակում են փլվածքների մաքրումը, քանի որ տանը, ենթադրաբար, կարող են գտնվել ևս երկու կին։

«Եվս երեք տուժած տղամարդ հրաժարվել են հոսպիտալացումից», - տեղեկացրել է նահանգապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Բելգորոդի առողջապահության նախարարը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով մարտի 12-ից մինչև 18-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքումմարզում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։

Հայերեն

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով

Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Եմենի կառավարության ուժերի դեմ հութիների հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել. France 24

Եկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ

Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը