Ռումինիայում կառուցվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմակայանը կառուցվում է Ռումինիայի տարածքում, այն կարող է բացվել մինչև 2040 թվականը՝ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայի ընդլայնման արդյունքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռումինական հեռուստատեսությունը:

Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրում (երկրի հարավ-արևելքի Կոնստանցայի գավառ) սկսվել են արդեն այստեղ գոյություն ունեցող ռազմական համալիրի ընդլայնման աշխատանքները, որը կտարածվի մի քանի հազար հեկտարի վրա, նշում է հեռուստաալիքը։ Այստեղ կգտնվեն հազարավոր ամերիկացի զինվորականներ՝ ընտանիքներով։ Ռումինիան նախագծում կներդնի 2,5 մլրդ դոլար։

Հսկայական ռազմական համալիրը, որը կհայտնվի «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանի ընդլայնման արդյունքում, կունենա 2800 հեկտար տարածություն և կներառի նոր օբյեկտներ։ Նախագիծը նախատեսում է օդանավակայանի ենթակառուցվածքի ընդլայնում, ներառյալ՝ թռիչքավայրէջքային գոտիներ, նոր կարգավարական աշտարակ, ռադիոփարոսի և ռադիոնավիգավիայի համակարգ, սիմուլյատոր և հանգարներ: Բացի այդ, այնտեղ կլինեն վարչական և սոցիալական շենքեր, դպրոցներ և մանկապարտեզներ, խանութներ, ռեստորաններ, կինոթատրոն և հիվանդանոց։ Քաղաքում կբնակվեն ՆԱՏՕ-ի 10 հազար զինվորներ՝ ընտանիքներով, և ռազմակայանի օժանդակ անձնակազմը։

Ըստ հեռուստաընկերության՝ աշխատանքներն արդեն սկսվել են համալիրի հարավային մասում, որտեղ կառուցվում են ճանապարհները և էլեկտրական ցանցը։ Ռազմակայանն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2040 թվականին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ արդյունքում Կոգելնիչանուի համալիրը կդառնա ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմակայանը Եվրոպայում։

Հեռուստաընկերությունը հավելում է, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերի «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ռազմակայանի ընդլայնման որոշումը կայացվել է զինված հակամարտության ֆոնին, որը վերջին երկու տարիներին շարունակվում է Ռումինիայի սահմանների մոտ։

ԱՄՆ զինված ուժերը «Միխայիլ Կոգելնիչանու» ռազմակայանն օգտագործում են սկսած 1999 թվականից:

Հայերեն Русский

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել