Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդակոծությունների հետևանքով 11 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգորոդի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով մարզում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Ընդհանուր առմամբ, մարտի 12-ից մինչև 18-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մեզ մոտ տուժել է 93 մարդ, նրանցից 11-ը զոհվել է», - ասել է տարածաշրջանի առողջապահության նախարար Անդրեյ Իկոննիկովը օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Նախարարի տվյալներով՝ ինը հոգու վիճակը ծանր է, բայց կայուն։ Բացի այդ, մարզային մանկական հիվանդանոցում բուժվում է տուժած երկու երեխա։

Բելգորոդ քաղաքի իշխանություններն էլ հայտնել են, որ առավոտյան գնդակոծության հետևանքով 1 մարդ է վիրավորվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բելգորոդի մարզի երկնքում առավոտյան խոցվել է RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 10 հրթիռ։

Ուկրաինայի զինված ուժերն իրենց հերթին հաղորդել են, որ ռուսական ուժերը 22 հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել են երկրի տարբեր շրջաններ, ԱԹՍ-ներից 17-ը խոցվել են։ Բացի այդ, ուկրաինական կողմը հաղորդել է Խարկովի և Սումիի մարզերի վրա արձակված հրթիռների մասին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հաղորդել է, որ ռուսական բանակը գնդակոծել է Խերսոնի միկրոշրջաններից մեկը, որի հետևանքով 5-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։

Հայերեն Русский

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Երևանի վարչական շրջանների դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 212 միլիոն դրամ

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Ֆիդանի մեկնաբանությունները Սիրիան ապակայունացնելու վերաբերյալ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. Քննչական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել