Միջազգային

Աշխարհի տարբեր ղեկավարներ շնորհավորել են Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Աշխարհի տարբեր ղեկավարներ շնորհավորել են Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ շնորհավորել են Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրանց թվում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլայնը, Հոնդուրասի նախագահ Սիոմարա Կաստրոն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն, Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլիան, Մոլդովայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը և այլք:

Նրանք հաջողություններ են մաղթել Վլադիմիր Պուտինին նրա հետագա գործունեության մեջ:

Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87,34 %-ով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում