Միջազգային

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 645-ը, իսկ ավելի քան 73 հազար 676 մարդ վիրավորվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում 92 մարդ զոհվել է հակամարտության գոտում, ևս 130-ը՝ վիրավորվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում