Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2024» երգի հեղինակավոր մրցույթի մասնակից երկրների բոլոր 37 երգերը հրապարակվել են, որի շրջանակում eurovisionworld.am կայքում քվեարկություն է ընթանում: Քվեարկության արդյունքներով Խորվաթիան գլխավորում է ցուցակը, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Նիդերլանդներն ու Հունաստանն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում:

Ըստ կայքի քվեարկության արդյունքների՝ 4-րդ տեղում Շվեդիան է, 5-ում՝ Իտալիան, 6-ում՝ Սերբիան, 7-ում՝ Ֆրանսիան, 8-ում՝ Ուկրաինան, 9-ում՝ Վրաստանը և 10-ում՝ Իսրայելը:

Կայքն արդեն շուրջ տասը տարի հարցումներ է իրականացնում մրցույթի երկրպագուների և հետաքրքրվողների շրջանակում: Նախորդ տարիների հարցումները փաստում են, որ կայքի քվեարկությունների սանդղակը համընկնում է մրցույթի հիմնական արդյունքներին:

Չնայած կայքի քվեարկության արդյունքներին՝ «Յութուբ»-ում երգի տեսահոլովակների դիտումների պատկերը խիստ տարբեր է քվեարկության արդյունքներից: «Յութուբում» դիտումների քանակով Նիդերլանդները գլխավորում է ցուցակը 11 միլիոն դիտումով, իսկ Խորվաթիան՝ 2.7 մլն դիտում ունի: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինան 3.6 մլն դիտում ունի, Իսպանիան՝ 2.6 մլն, Լեհաստանը՝ 2.3 մլն, Իտալիան և Հունաստանը՝ 2 մլն, Իսրայելը՝ 1.8, Ֆինլանդիան՝ 1.7, Բելգիան՝ 1.6 մլն դիտում, Լիտվան 1.4 մլն դիտում, Շվեյցարիան՝ 1.3 մլն: Հայաստանը՝ մոտ 1 միլիոն դիտում:

Կայքում Հայաստանի մասնակցի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցին հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված