Գերմանիան 2023 թվականին շուրջ 10 տոկոսով կրճատել է գազերի արտանետումները մթնոլորտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան 2023 թվականին կտրուկ՝ ավելի քան 10%-ով, նվազեցրել է ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Շրջակա միջավայրի պաշտպանության դաշնային հաստատության (Umweltbundesamt, UBA) ղեկավար Դիրկ Մեսները հայտնել է, որ դա մասամբ պայմանավորված է արդյունաբերական արտադրության կրճատմամբ։ Սակայն, ավելի շատ նպաստել է Գերմանիայի էներգետիկ ոլորտի արդիականացումը, որի շնորհիվ ածուխի սպառումը հասցվել է նվազագույնի, փոխարենն ընդլայնվել են վերականգնվող էներգետիկայի հզորությունները:

Նա նշել է, որ անցյալ տարի երկրի էներգետիկ ոլորտը, լինելով օդի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը, ավելի քան 20 տոկոսով կրճատել է արտանետումները: Գերմանական էլեկտրակայաններն օգտագործել են զգալիորեն քիչ ածուխ, փոխարենը նկատելիորեն աճել է քամու և արևի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը: Արդյունքում, էլեկտրաէներգիայի արտադրությունում վերականգնվող էներգիայի աղբյուրների տեսակարար կշիռը 2023 թվականին առաջին անգամ գերազանցել է 50 տոկոսը:

Այնուհանդերձ, որոշակի դերակատարում է ունեցել նաև գերմանական տնտեսության էներգատար ոլորտներում էլեկտրաէներգիայի և ջերմության պահանջարկի նվազումը, որն իր հերթին պայմանավորված է շուկայում իրավիճակի անբարենպաստ զարգացումներից բխող արդյունաբերական արտադրության կրճատմամբ և արտադրական բարձր ծախսերով: Ամեն դեպքում, արդյունաբերական հատվածի արտանետումներն անցյալ տարի կրճատվել են 7.7 տոկոսով:

1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից ի վեր արտանետումների կտրուկ կրճատումն ավելի իրատեսական է դարձրել կլիմայի պաշտպանության հավակնոտ ծրագրերի իրականացումը մինչև 2030 թվականը: Միջանկյալ նպատակներն են առաջիկա 6 տարիներին 1990 թվականի համեմատ 65 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Մաթեմատիկական մոդելները հիմնված են Գերմանիայում առաջիկա տարիներին ՀՆԱ-ի կայուն, թեև ոչ շատ բարձր աճի ցուցանիշի վրա:

Հայերեն Русский

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել