Միջազգային

Լեհ ֆերմերները կրկին արգելափակել են Սլովակիայի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

Լեհ ֆերմերները կրկին արգելափակել են Սլովակիայի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ ֆերմերները կրկին փակել են Սլովակիայի հետ սահմանը՝ փորձելով կանխել այնտեղից ուկրաինական էժան սննդամթերքի ներկրումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆերմերները բողոքում են այս ճանապարհով երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից հացահատիկի անվերահսկելի ներկրման դեմ։

Ֆերմերները դեմ են նաև Բրյուսելի առաջարկած բնապահպանական ծրագրին:

«Մենք պայքարում ենք, որ ոչ ոք չգա մեր «տուն» և թելադրի, թե ինչ անենք, ինչպես ապրենք, ինչ արտադրենք: Մենք՝ ֆերմերներս, լավ գիտենք՝ ինչ արտադրել, երբ դուրս գալ դաշտ, երբ տնկել, երբ հնձել»,- ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերել Euronews-ը:

Ամբողջ Եվրոպայում ֆերմերները վրդովված են ԵՄ կլիմայական քաղաքականությունից և Ուկրաինայից էժան սննդի ներմուծումից, ինչը, ըստ նրանց, ապակայունացրել է իրավիճակը շուկայում և իրենց կանգնեցրել է գոյատևման եզրին:

Լեհ ֆերմերների բողոքի ցույցերը սկսվել են 2023 թվականի նոյեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում