ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները կօգտագործվեն Ուկրաինայի համար զենք գնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք կօգտագործենք Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները, որպեսզի ֆինանսապես աջակցենք Ուկրաինայի համար զենքի գնմանը», - Շոլցի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն»։
Շոլցի խոսքով՝ մարտի 18-ին ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Ռամշտայնում ՝ քննարկելու տվյալ քայլի կոնկրետ իրականացումը: