Պորտուգալիան 100 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիան կմիանա Չեխիայի գլխավորած միջազգային նախաձեռնությանը և 100 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային հրետանային արկեր մատակարարելու ծրագրի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Renascensa լրատվամիջոցը:

«Սա զինամթերքի ձեռքբերման համատեղ ծրագիր է, որը գլխավորում է Չեխիան, որին միացած է Պորտուգալիան՝ մի քանի եվրոպական երկրների հետ միասին: Ծրագրի նպատակն է հնարավորինս ավելի մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի, մասնավորապես՝ 155 մմ տրամաչափի զինամթերք մատակարարել», - նշվում է Պորտուգալիայի պաշտպանության նախարար Հելենա Կարեյրաշի հայտարարության մեջ։

Համապատասխան որոշումը հաստատվել է երկրի նախարարների խորհրդի կողմից։

Չեխիայի և Պորտուգալիայի հետ միասին այս ծրագրին մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան։

Պորտուգալիայի պաշտպանության նախարարությունը նաև թվարկել է այն ռազմական աջակցությունը, որ մինչ օրս ուղարկել է Ուկրաինային։ Այն ներառում է այդ թվում՝ Leopard տանկեր, զրահափոխադրիչներ, հրետանային զինամթերք, հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր էլեկտրագեներատորներ, դեղամիջոցներ, անհատական հանդերձանք։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը