Շուրջ 1,6 մլն ռուսաստանցի առցանց քվեարկել է նախագահական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում շուրջ 1,6 մլն ռուսաստանցի 13 ժամվա ընթացքում քվեարկել է հեռավար քվեարկության հարթակի միջոցով. սա համակարգում բոլոր գրանցվածների ավելի քան մեկ երրորդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ թվային զարգացման նախարարությունն իր Telegram ալիքում։

«13 ժամվա ընթացքում հարթակի օգնությամբ քվեարկել է 1,6 միլիոն մարդ: Սա հարթակում գրանցված օգտատերերի 35 %-ն է»,-հայտնել են Թվային զարգացման նախարարությունում:

Քվեարկությունը կտևի մինչև մարտի 17-ը, տեղի ժամանակով ժամը 20:00-ը։

Մարտի 12-ին թվային զարգացման նախարարությունը հաղորդել էր, որ մոտավորապես 5 մլն ռուսաստանցիներ Պետական ծառայությունների հարթակի միջոցով դիմում են ներկայացրել նախագահական ընտրություններում էլեկտրոնային եղանակով հեռավար քվեարկելու համար։

ՌԴ-ում եռօրյա նախագահական ընտրությունները մեկնարկել են մարտի 15-ի առավոտյան։ Բացի նախագահ Վլադիմիր Պուտինից, պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական ​​​​կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

Հայերեն Русский

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Երևանի վարչական շրջանների դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 212 միլիոն դրամ

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Ֆիդանի մեկնաբանությունները Սիրիան ապակայունացնելու վերաբերյալ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. Քննչական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել