Միջազգային

ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ համաձայնագրի իր տեսլականը, որն Իսրայելն անիրատեսական է անվանել

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ համաձայնագրի իր տեսլականը, որն Իսրայելն անիրատեսական է անվանել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին ներկայացրել է Գազայի հատվածում զինադադարի հաստատման ապագա համաձայնագրի իր տեսլականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

«Շարժումն այսօր միջնորդներին է ներկայացրել ապագա համաձայնագրի իր տեսլականը, որը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի դադարեցում Գազայում, այնտեղ մարդասիրական օգնության առաքում, տեղահանվածների վերադարձ իրենց բնակության շրջաններ, ինչպես նաև իսրայելցի զինվորականների դուրսբերում անկլավից», - ՀԱՄԱՍ-ի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Շարժումը հավելել է, որ նախանշված պայմանները համարում են «անհրաժեշտ համաձայնության հասնելու համար»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը, ​​սակայն, հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի նոր դիրքորոշումը հիմնված է «անիրատեսական պահանջների» վրա։

«ՀԱՄԱՍ-ը շարունակում է առաջնորդվել անիրատեսական պահանջներով: Այս հարցի վերաբերյալ թարմացված տեղեկատվությունն ուրբաթ օրը կներկայացվի ռազմական և անվտանգության նախարարություններին», - ասված է աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 300-ը, վիրավորվել է 71 500 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում