Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից:
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Կավամատա և Նարահա քաղաքներում:
Կարդացեք հոդվածը` Русский