Միջազգային

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ մինչև 2030 թ. Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի խոշորագույն 4 տնտեսություններից մեկը

1 րոպեի ընթերցում

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ մինչև 2030 թ. Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի խոշորագույն 4 տնտեսություններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մինչև 2030 թվականը պետք է դառնա աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններից մեկը: «Արմենպրես»-փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը ՌԴ կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպմանը:

«Մինչև 2030 թվականը մեր երկիրը պետք է դառնա աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններից մեկը։ Այսօր, ինչպես հայտնի է, ռուսական տնտեսությունը ՀՆԱ-ի ցուցանիշով հինգերորդն է՝ գնողունակության համարժեքով»,-ասել է նա:

Ըստ Բելոուսովի՝ հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է դառնալ աշխարհի 4-րդ խոշորագույն տնտեսությունը՝ առաջ անցնելով Ճապոնիայից:

«Մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում մենք պետք է ավելացնենք երկրի ՀՆԱ-ն մոտ 20 տոկոսով»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում