Ստոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինան ՌԴ Սևծովյան նավատորմի նավերին հարվածել է ՆԱՏՕ-ի հրթիռներով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերին ուկրաինական հակամարտության վերջին երկու տարվա ընթացքում հասցվել են ՆԱՏՕ-ի կողմից մատակարարված հրթիռներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

2023 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի կարևոր ձեռքբերումներից մեկը ՌԴ սևծովյան նավատորմը հետ մղելն է, ինչ թույլ է տվել միջանցք բացել ուկրաինական նավահանգիստներից տարբեր ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի արտահանման համար։

«Այդ միջանցքը բացելու հարցում շատ կարևոր դերակատարում ունեցած հրթիռներից և համակարգերից մի քանիսն, անշուշտ, տրամադրվել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից», - ասել է նա։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ Ուկրաինային ռազմական օգնության 99 %-ը տրամադրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն Կիևին աջակցելու հարցում և Ուկրաինային արագ մատակարարեն անհրաժեշտ զինամթերքը։

Հայերեն Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին