Միջազգային

Լեհաստանի նախագահի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել ԱՄՆ կատարած այցի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել ԱՄՆ կատարած այցի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռում անսարքություններ են հայտնաբերվել։ Սակայն նախագահը չի փոխել պլանները և այնտեղից կմեկնի Բրյուսել պահեստային ինքնաթիռով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լեհական Interia հրատարակությունը։

«Միացյալ Նահանգներում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի հետ կապված խնդիրներ են առաջացել: Կառավարական Boeing 737-ում աննշան անսարքություն է հայտնաբերվել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ ինքնաթիռում շարքից դուրս է եկել անձնակազմի մոնիտորների համակարգը։ Հրատարակության տվյալներով՝ Դուդան կվերադառնա պահեստային ինքնաթիռով, որը պետք է միջանկյալ վայրէջք կատարի Ազորյան կղզիներում, իսկ նրա ինքնաթիռը դատարկ կթռչի։

Մարտի 14-ին Դուդան կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Անջեյ Դուդան մարտի 13-ին վարչապետ Դոնալդ Տուսկի հետ միասին ԱՄՆ-ում հանդիպել է նախագահ Ջո Բայդենի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում