Միջազգային

Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

«Բելգորոդում և Բելգորոդի շրջանում աշխատել է մեր ՀՕՊ համակարգը, խոցվել է դեպի քաղաք շարժվող 10 օդային թիրախ... Պայթյունի հետևանքով մեքենան, որի ղեկին խաղաղ բնակչուհի էր, շրջվել է։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է», - գրել է Գլադկովը։

TASS_68171127-pic4_zoom-1500x1500-88667.jpg (452 KB)

Նա նաև հայտնել է, որ վիրավորվել է 4 կին և 2 տղամարդ։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։

Բացի այդ, Գլադկովը գրել է, որ Բելգորոդում գնդակոծության հետևանքով տուժել է 11 մասնավոր տնային տնտեսություն, 2 բնակարան 2 բազմաբնակարան շենքում, հյուրանոց և մարզասրահ, ինչպես նաև 53 ավտոմեքենա։

a2.jpg (40 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում