Միջազգային

Կուրսկում հայտնել են ուկրաինական կողմից ներթափանցման փորձի մասին

1 րոպեի ընթերցում

Կուրսկում հայտնել են ուկրաինական կողմից ներթափանցման փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է մուտք գործել Կուրսկի մարզի Տյոտկինո ավան, սակայն այդ փորձը խափանվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նահանգապետ Ռոման Ստառովոյտը գրառում է արել իր Telegram ալիքում։

«Ուկրաինացի ահաբեկիչները չեն հրաժարվում իրենց դիվերսիոն-հետախուզական խմբերով Տյոտկինո ավանի շրջանում մեր տարածք մուտք գործելու փորձերից։ Սակայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և ՌԴ զինված ուժերի սահմանապահ մարտիկները նրանց թույլ չեն տվել և թույլ չեն տա դա անել», - գրել է նա։

Ավելի ուշ Ստառովոյտը ևս մեկ գրառում է արել՝ նշելով Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերով գրոհի վտանգի մասին։ Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը բերվել են պատրաստության վիճակի՝ հնարավոր հարձակումը կանխելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում