ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ Կարմիր ծովում հութիների հարձակումների շուրջ. Financial Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ՝ փորձելով համոզել Թեհրանին՝ օգտագործել իր ազդեցությունը Եմենում հութիների շարժման վրա, որպեսզի նրանք դադարեցնեն հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում:

Աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները տեղի են ունեցել հունվարին Օմանում՝ Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Բրեթ ՄաքԳըրքի, Իրանի հարցով պատվիրակ Աբրամ Փեյլիի և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիի միջև։ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն ուղղակիորեն չեն շփվել. միջնորդների դերը կատարել են Օմանի պաշտոնատար անձինք: Այս բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։

Ըստ հրապարակման՝ բանակցությունների երկրորդ փուլը պետք է կայանար փետրվարին, բայց այն հետաձգվել է, քանի որ ՄաքԳըրքը զբաղված է եղել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի շուրջ բանակցություններով։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Մի շարք նավագնացային ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով։

Հայերեն Русский

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով

Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Եմենի կառավարության ուժերի դեմ հութիների հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել. France 24

Եկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ

Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը