Միջազգային

Լեհաստանի արտգործնախարարությունը փոխում է դեսպաններին ավելի քան 50 երկրում

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի արտգործնախարարությունը փոխում է դեսպաններին ավելի քան 50 երկրում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին որոշում է կայացրել փոխել դեսպաններին ավելի քան 50 երկրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին որոշել է դադարեցնել ավելի քան 50 դեսպանների առաքելությունը և հետ կանչել նախարարության նախկին ղեկավարության կողմից առաջադրված մոտ 10 թեկնածություններ», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության՝ կադրային փոփոխությունները հավանության են արժանացել երկրի վարչապետի կողմից, սկսվել են դիվանագետների հետկանչման ընթացակարգերը։

Ըստ հայտարարության՝ կառավարությունը վստահ է, որ այս փոփոխությունն անհրաժեշտ է՝ «ավելի լավ, ավելի պրոֆեսիոնալ կերպով հասցեագրելու այն դժվարին մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են Լեհաստանի արտաքին քաղաքականության առջև»։

Սիկորսկին 2023 թվականի աշնանը գլխավորել է Լեհաստանի արտգործնախարարությունը՝ հոկտեմբերի 15-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերի հաղթանակից հետո։ 2007-2014 թվականներին նա արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ 2005-2007 թվականներին գլխավորել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում