Միջազգային

ԱՄՆ-ում ՀԴԲ-ի ուսումնական կենտրոնում պայթյունի հետևանքով 16 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ՀԴԲ-ի ուսումնական կենտրոնում պայթյունի հետևանքով 16 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կալիֆորնիայի Իրվայն քաղաքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ուսումնական հաստատությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է վիրավորվել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CBS News-ից։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին՝ տեղի ժամանակով կեսօրից հետո։

«Պայթյունի ձայնային ալիքի պատճառով վիրավորներից տասներեքը տառապում են գլխապտույտով և ականջի ցավով․․․․ Տուժածներից երկուսը վնասվածք են ստացել ոտքի շրջանում, նրանցից մեկին վիրահատական միջամտություն է հարկավոր եղել։ Եվս մեկ տուժած վնասվածք է ստացել մեջքի շրջանում, սակայն վիրահատության կարիք չի լինի», - հայտնել են Օրինջ շրջանի շերիֆի վարչությունից։

Շերիֆի ներկայացուցչի խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել սակրավորների և հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքների ժամանակ, բայց պայթյունի պատճառը մնում է անհայտ։

ՀԴԲ-ն այժմ հետաքննում է միջադեպը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում