Միջազգային

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ռուսաստանի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ռուսաստանի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը ոչ մի պատգամավորի չի լիազորել Ռուսաստան մեկնել որպես դիտորդ մարտի 15-17-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Եվրախորհրդարանը չի հետևի այս ընտրական գործընթացին և, հետևաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ո՛չ դրա արդյունքները: Եվրախորհրդարանի ոչ մի անդամ չի լիազորվել այս ընտրական գործընթացին հետևելու Ռուսաստանի Դաշնության տարածքում, բռնակցված Ղրիմում և Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական մյուս տարածքներում կամ այն մեկնաբանել Եվրախորհրդարանի անունից», - Եվրախորհրդարանի հրապարակած հաղորդագրությունից հատված է մեջբերում պարբերականը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի մեկնաբանել այդ ընտրությունները, ապա դա կանի սեփական նախաձեռնությամբ և «ոչ մի դեպքում իր հայտարարություններում կամ գործողություններում չպետք է հղում կատարի Եվրախորհրդարանին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում