Միջազգային

Բրազիլիայում ավտոբուսում պահվող 17 պատանդներն ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում ավտոբուսում պահվող 17  պատանդներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննում է Ռիո դե Ժանեյրոյում մարդատար ավտոբուսի առևանգման հանգամանքները։ 17 պատանդներն ազատ են արձակվել։ Հարձակման դրդապատճառները պարզվում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ պատանդներին հաջողվել է ազատ արձակել բանակցությունների միջոցով։

Միջադեպը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում։ Ավտոբուսը կայանված է եղել քաղաքի կենտրոնում։

Ըստ աղբյուրի՝ զինված տղամարդը վիրավորել է երկու ուղևորի։ Տուժածներից մեկը հոսպիտալացվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում