ԵՄ-ն հավանություն է տվել արհեստական ինտելեկտի ռիսկերից պաշտպանվելու մասին առաջին օրենքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանը աշխարհում առաջինն է հավանություն տվել արհեստական ինտելեկտի մասին օրենքին, որը կկարգավորի արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգերի զարգացումը և դրանցից կպաշտպանի քաղաքացիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մարտի 13-ին օրինագծին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանը։ Օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թվականից ոչ շուտ:

Ըստ աղբյուրի՝ օրենքում ԱԻ համակարգերը բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խմբի համար սահմանվում են իրենց սահմանափակումներն ու վերահսկողության միջոցները:

Ընդհանրապես արգելված կլինեն, օրինակ, այն համակարգերը, որոնք ստեղծվել են մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու համար, ինչպես նաև կենսաչափական ճանաչման համակարգերը, որոնք աշխատում են իրական ժամանակի ռեժիմում։

Համակարգերը, որոնք ստեղծում են բովանդակություն, ինչպիսին է ChatGPT-ն, պետք է, մասնավորապես, հստակ պիտակավորեն իրենց արտադրանքը և չներկայացնեն դրանք որպես կենդանի մարդկանց աշխատանք:

Օրինագիծը ընդունելով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են երաշխավորել, որ համակարգերը կվերահսկվեն մարդկանց կողմից, կլինեն անվտանգ, թափանցիկ, խտրականություն չեն դնի օգտագործողների նկատմամբ և կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում