Fastex-ը կաջակցի Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեում ներկայացվող հայկական տաղավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex-ն իր աջակցությունն է հայտնում Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությանը, որը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը: Նույն ժամանակահատվածում Վենետիկյան Արսենալեի Կաստելլո 2024a հասցեում կցուցադրվի նաև Fastex-ի նախագիծ AKNEYE-ը:

Բիենալեի ընթացքում AKNEYE-ի «Ֆիջիթալ Սփեյսեր» տաղավարը կներկայանա որպես ոչ մրցութային նախագիծ, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ հայ, ինչպես նաև միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների քանդակները, իսկ այցելուները կկարողանան նորովի բացահայտել այլընտրանքային «արվեստը շարժման մեջ»:

«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», - ընդգծել է ցուցադրության հանձնակատար Վիգեն Բադալյանը:

Արվեստի կուրատոր Անաստասիա Դոուսոնը նշում է, որ AKNEYE-ի «Ֆիջիթալ Սփեյսերը» ներկայացնում են արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումը: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրումը հնարավորություն է տալիս դիտողին տեսնել նոր իրականություն՝ միավորելով ֆիզիկական և թվային աշխարհները:

Fastex-ն ուրախ է աջակցություն ցուցաբերել հայկական տաղավարին Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի շրջանակում՝ խթանելով արտերկրում հայ մշակույթի պատշաճ ներկայացումն ու հանրահռչակումը:

Կարևորելով հայ արվեստագետներին աջակցելը՝ AKNEYE-ը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տաղանդավոր արվեստագետների ներկա գտնվել Վենետիկում Բիենալեի օրերին և AKNEYE տաղավարում ստեղծել իրենց աշխատանքները՝ ներկայացնելով դրանք ցուցադրության այցելուներին:

Ցուցահանդեսի վերաբերյալ հետագա նորությունները բաց չթողնելու համար առաջարկվում է հետևել AKNEYE-ի պաշտոնական վեբկայքին և սոցիալական հարթակներին:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները