Միջազգային

Լատվիայում նորից սկսել է գործել Բելառուսի հետ սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմ

1 րոպեի ընթերցում

Լատվիայում նորից սկսել է գործել Բելառուսի հետ սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիան կես տարով Բելառուսի հետ սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմ է սահմանել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

«Նախարարների կաբինետը երեքշաբթի օրը՝ մարտի 12-ին կայացած իր նիստում կրկին վեց ամսով սահմանային պահպանության ուժեղացված ռեժիմ է հայտարարել», - հաղորդագրությունից մեջբերել է Լատվիայի ռադիոյի և հեռուստատեսության միասնական հարթակը։

Հստակեցվում է, որ Բելառուսի հետ սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմն սկսում է գործել մարտի 13-ից և կտևի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ը։

Հաղորդվում է, որ «հրամանը հրատարակվել է պետական ​​սահմանի անվտանգությունն ապահովելու և սպառնալիքները կանխելու նպատակներով, ինչպես նաև հաշվի առնելով լատվիա-բելառուսական պետական ​​սահմանն ապօրինի հատելու փորձերի՝ ներկայումս բացահայտված քանակը և դրանց աճի միտումը»:

Պետական ​​սահմանային պահպանության ուժեղացմանն ուղղված են ոստիկանությունն ու ազգային զինված ուժերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում