Միջազգային

 ԵՄ-ն Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրո է հատկացնում տնտեսության ամրապնդման համար. Financial Times

2 րոպեի ընթերցում

 ԵՄ-ն Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրո է հատկացնում տնտեսության ամրապնդման համար. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն Եգիպտոսի համար պատրաստում է դրամաշնորհների և վարկերի տեսքով 7,4 միլիարդ եվրոյի փաթեթ տնտեսությունն ամրապնդելու համար։ Սա տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Գազայի հատվածում և Սուդանում հակամարտությունները կարող են Եգիպտոսում խորացնել ֆինանսական խնդիրները և ուժեղացնել միգրացիոն ճնշումը Եվրոպայի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մարտի 17-ին Հունաստանի, Իտալիայի և Բելգիայի վարչապետների հետ կայցելի Կահիրե, որպեսզի ստորագրի համաձայնագիրը։ Սա կլինի ԵՄ-ի հերթական համաձայնագիրը Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ՝ ուղղված «Եվրոպայի շուրջ առկա տնտեսական անկայունության և Աֆրիկայից անկանոն միգրացիայի կանխմանը»:

Թունիսի և Մավրիտանիայի հետ կնքված նմանատիպ համաձայնագրերը նախատեսում են այդ երկրներին գումարի և այլ խթանների տրամադրում՝ իրենց սահմանների պահպանությունն ամրապնդելու դիմաց, չնայած քաղաքական գործիչների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից քննադատությանը` այս երկրներում մարդու իրավունքների հետ կապված վատ իրադրության և նման համաձայնագրերի կասկածելի արդյունավետության առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում