Պուտինը հայտնել է, թե որ դեպքում է ՌԴ-ն պատրաստ միջուկային զենք կիրառել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի և պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե հարցը վերաբերում է ռուսական պետության գոյությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք (խմբ․՝ միջուկային զենքերը) մեզ մոտ մշտապես գտնվում են մարտական պատրաստության վիճակում», - ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև շեշտել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններում մարտավարական միջուկային զենք գործածելու կարիք չկա, սակայն նշել է, թե ո՛ր պարագայում Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել։

«Զենքը գոյություն ունի, որպեսզի օգտագործվի, մենք ունենք մեր սկզբունքները։ Ըստ դրանց՝ մենք պատրաստ ենք օգտագործել զենք, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածը, եթե խոսքը գնում է ռուսական պետության գոյության մասին, մեր ինքնիշխանությանը և անկախությանը վնասելու մասին։ Այդ ամենը շարադրված է մեր ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել», - ասել է Պուտինը։

Ավելի վաղ Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանի միջուկային տրիադան (միջուկային սպառազինությունը ցամաքում, ծովում և օդում) ավելի ժամանակակից է, քան այլ երկրների տրիադաները։

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ