Միջազգային

Լիբանանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կդիմի Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտավախությունների պատճառով

1 րոպեի ընթերցում

Լիբանանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կդիմի Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտավախությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արտգործնախարարությունը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի տարածքի ուղղությամբ Իսրայելի կողմից հաճախակի դարձած գրոհների պատճառով, քանի որ իրադրության սրումը կարող է ամբողջ տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Լիբանանի ԱԳՆ-ն X սոցիալական հարթակում։

«Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ այս էսկալացումն ընդգրկում է մեր այն շրջանները, որոնք հեռու են Լիբանանի հարավային սահմաններից, ինչը վկայում է հակամարտությունն ընդլայնելու և ամբողջ տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշելու՝ Իսրայելի ցանկության մասին», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա դարձել են ավելի հաճախակի և սահմաններից ավելի հեռու, ինչպես նաև դարձել են ավելի դաժան, և հենց այդ պատճառով Լիբանանը մտադիր է բողոք ներկայացնել։

Գերատեսչությունում նաև կոչ են արել միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու այդ հարձակումները, ինչպես նաև հերթական անգամ դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով դատապարտել Իսրայելի գործողությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում