Գազայում սպանված երեխաների թիվն ավելի է չորս տարվա ընթացքում աշխարհում հակամարտությունների զոհ դարձած երեխաների թվից. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում չորս ամսում զոհված երեխաների թիվը գերազանցել է վերջին չորս տարում ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով զոհված անչափահասների թիվը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։

«Ցնցող է։ Գազայի հատվածում չորս ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում սպանված երեխաների թիվը գերազանցում է այն երեխաների թիվը, որոնք չորս տարվա պատերազմների ընթացքում սպանվել են ամբողջ աշխարհում միասին վերցրած», - գրել է Լազարինին X սոցիալական հարթակում:

Նրա խոսքով՝ ներկայիս պաղեստինաիսրայելական հակամարտությունը «պատերազմ է երեխաների դեմ»։

«Սա պատերազմ է նրանց մանկության և նրանց ապագայի դեմ», - հավելել է ՄԱԿ-ի հանձնակատարը։

Լազարինին կրկնել է իր կոչը՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հանուն Գազայի հատվածի անչափահասների։

Պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31 200-ի:

Ըստ Լազարինիի հրապարակած տվյալների՝ նրանցից 12 300-ից ավելին երեխաներ են։ Իսկ 2019-2022 թթ․ ընթացքում աշխարհում հակամարտությունների զոհ է դարձել 12 193 երեխա։

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմ է սկսել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։

Հայերեն English Русский

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հակակոռուպցիոն պայքարում չպետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանությունը. Փաշինյան

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով

Բայդենը հայտնել է իր գրքի թողարկման ամսաթիվն ու մանրամասներ ներկայացրել քաղցկեղի բուժման ընթացքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ճեպազրույցը

Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Իրաքյան Քուրդիստանում դադարեցվել է գազի արդյունահանումը

Կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան

Հիվանդանոցում մահացել է Կրակովի հրապարակում ահաբեկչություն իրականացրած տղամարդը