Միջազգային

Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 20-ից ավելի վիրավոր

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 20-ից ավելի վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հեբեյ նահանգի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառով 2 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը։

Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով մոտավորապես 08:00-ին Սանհե քաղաքի ռեստորաններից մեկում:

yanjiao-explosion-1.jpeg (558 KB)

Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Չորսհարկանի շենքը լիովին ավերվել է, նաև տուժել են հարևան շենքերը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները: Մինչև կեսօր նրանք մարել են կրակը, իսկ պայթյունից 500 մետր շառավղով ապրող բնակիչները տարհանվել են։

140212231018009429606954.jpg (82 KB)

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում