Միջազգային

Ֆրանսիայի վարչապետը խոստացել է շուտով Ուկրաինային մատակարարել Caesar դասի հաուբիցների նոր խմբաքանակ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետը խոստացել է շուտով Ուկրաինային մատակարարել Caesar դասի հաուբիցների նոր խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան առաջիկա ամիսներին Ուկրաինային լրացուցիչ զենք և զինամթերք կմատակարարի, այդ թվում՝ Caesar դասի հաուբիցներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

«Առաջիկա ամսվա ընթացքում մենք Ուկրաինային կտրամադրենք 150 անօդաչու թռչող սարք, 100 կառավարվող հրթիռ, վեց Caesar դասի հաուբիցներ: Եվս 12-ի մատակարարումը կֆինանսավորվի Ֆրանսիայի կողմից»,- ասել է Ատալը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Նա հայտնել է, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Ֆրանսիան Կիևին ռազմական օգնություն է ցուցաբերել 3,8 միլիարդ եվրոյի չափով։

Ատալը պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել Փարիզի և Կիևի միջև փետրվարին ստորագրված երկկողմ համաձայնագրի հաստատմանը։ Նրա խոսքով՝ դա ապացուցում է, որ Ֆրանսիան Ուկրաինայի համար հուսալի ռազմական գործընկեր է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում