Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը (https://smpf.lrv.lt/en/about-us/) տրամադրում է կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությն հայտարարության մեջ ասվում է. «Համապատասխան դիմումներ կարող են ներկայացվել.

– Լիաժամ մագիստրոսի աստիճանի և ինտեգրված ուսուցման համար՝ մինչև 2 տարի տևողությամբ (550 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/: Լրացուցիչ հարցեր դեպքում կապ հաստատել master.scholarships@smpf.lt էլ. հասցեով:

– Կարճաժամկետ ուսուցման համար՝ 1-ից 2 կիսամյակ (550 եվրո ամսական կրթաթոշակ՝ բակալավրիատ կամ մագիստրատուրա և 1100 եվրո՝ դոկտորանտուրա, ինչպես նաև դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies/: Լրացուցիչ հարցեր դեպքում կապ հաստատել state.scholarships@smpf.lt էլ. հասցեով:

– Լիտվայի մասին կարճաժամկետ ընդհանուր դասընթացներ՝ ներառյալ լիտվերենի՝ 1-ից 2 կիսամյակ (825 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/: Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատել state.scholarships@smpf.lt էլ. հասցեով»:

Հայերեն

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի