Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ պատժամիջոցների շրջանցումը քրեականացնող օրենքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հաստատել է պատժամիջոցները շրջանցելու համար քրեական պատիժներ սահմանող օրենքը, որն ակնկալվում է, որ թույլ կտա բռնագրավել սառեցված ռուսական մասնավոր ակտիվները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվրախորհրդարանն ընդունել է դիրեկտիվ, որը համաձայնեցվել է անդամ երկրների հետ՝ խախտումները քրեականացնելու և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ, որը ներկայացնում է խախտումների և նրանց համար պատիժների ընդհանուր սահմանումը», - ասված է փաստաթղթում։

Օրենքին կողմ է քվեարկել 543, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 27 պատգամավոր։

Փաստաթղթում հստակեցվում են ԵՄ-ի կողմից ընդունված բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև սահմանվում դրանց խախտումներն կամ շրջանցումները, որոնք համարվում են քրեորեն հետապնդելի հանցագործություններ։ Նախատեսված պատիժները տատանվում են տուգանքներից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում:

«Խախտումները ներառում են միջոցները թաքցնելը կամ փոխանցելը, որոնք պետք է սառեցվեն, գույքի իրական սեփականատիրոջը թաքցնելը և պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելը», - ասված է հայտարարության մեջ:

Փաստաթուղթը պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, որից հետո այն կհրապարակվի պաշտոնական ամսագրում։ Դրանից 20 օր հետո այն ուժի մեջ կմտնի։ Այնուհետև ԵՄ երկրները մեկ տարի կունենան նոր օրենքը գործնականում կիրառելու համար:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ