Միջազգային

Վառնայի ծովափերից մեկում գտել են Ուկրաինայից հայտնված ական

1 րոպեի ընթերցում

Վառնայի ծովափերից մեկում գտել են Ուկրաինայից հայտնված ական

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայի ափամերձ Վառնա քաղաքի Կաբակում լողափի մոտ ծովում լողացող ական է հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BNT-ն (Բուլղարական ազգային հեռուստատեսություն)։

«YM2 տեսակի պայթուցիկ սարքը Ուկրաինայում ռազմական գործողությունների շրջանից է», - BNT-ին հայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Կիրիլ Միխայլովը։

Նա հավելել է, որ ականը ներկայում դուրս է բերվում ռազմածովային ուժերի ականորսիչով, որպեսզի պայթեցվի ափից անվտանգ հեռավորության վրա:

Ըստ հրապարակման՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, տարածքը շրջափակված է։ Ականը շատ մոտ է եղել ափին, բայց նավատորմի գործողությունների շնորհիվ՝ այն այժմ շատ հեռու է։ Ամենայն հավանականությամբ, ականը կպայթեցվի, երբ ավելի հեռացվի ափից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում