ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել մերձբալթյան երկրների 347 քաղաքացիների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակը համալրվել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացիներով, որոնց մուտքը երկիր արգելվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Վերջին ժամանակներս Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացիներ ընդգրկվել են Ռուսաստանի «ստոպ ցուցակում», որոնց թվում կան նախարարներ, խորհրդարանների պատգամավորներ, հասարակական գործիչներ, լրագրողներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ սահմանափակող միջոցները, որոնք ենթադրում են Ռուսաստանի տարածք մուտքի արգելք, մտցվել են այն անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն, այդ թվում, «Ռուսաստանի նկատմամբ մերձբալթյան պետությունների թշնամական քաղաքականության, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ակտիվ լոբբինգի, Ռուսաստանի ներքին գործերին միջամտության, ռուսալեզու բնակչության հալածանքների», ինչպես նաև խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման և Կիևին զենք մատակարարելու հետ։

Հայերեն Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին