Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին կառաջարկի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու՝ Բրյուսելի վճռականության մասին։ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին համապատասխան հանձնարարական տալու որոշում կկայացնի մարտի 12-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում իր ելույթում։

«Այսօր մենք զեկույց ենք ներկայացնում Բոսնիա և Հերցեգովինայի առաջընթացի վերաբերյալ: Խոսքը իրադարձությունների վերջին զարգացման փաստական վերլուծության մասին է, որը շատ հստակ պատկերացում է տալիս իրադրության վերաբերյալ: Այն ժամանակվանից, երբ մենք թեկնածուի կարգավիճակ տրամադրեցինք Բոսնիա և Հերցեգովինային, այն տպավորիչ առաջընթաց է գրանցել մեր ուղղությամբ», - ԵՀ նախագահի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Ֆոն դեր Լայենը թվարկել է Բոսնիա և Հերցեգովինայի ձեռքբերումները բանակցությունների մեկնարկի համար պայմանները կատարելու հարցում` ասելով, որ երկիրն այժմ լիովին աջակցում է ԵՄ արտաքին քաղաքականությանը և անվտանգության քաղաքականությանը, որը, նրա խոսքով, վճռական նշանակություն ունի աշխարհաքաղաքական տեսակետից դժվարին ժամանակներում:

«Իհարկե, մեր միությանն անդամակցելու համար անհրաժեշտ է հետագա առաջընթաց: Բայց երկիրը ցույց է տալիս, որ կարող է համապատասխանել անդամակցության չափանիշներին և բավարարել մեր ընտանիքի մի մասը դառնալու՝ իր քաղաքացիների ձգտումը: Այդ իսկ պատճառով մենք այսօր կորոշենք հանձնարարել (ԵՄ) Խորհրդին` սկսելու անդամակցության շուրջ բանակցությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ